background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-43-Ո-99 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2024

         Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Վահե Դոլմազյանի և Կարապետ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        ՈՐՈՇՈՒՄ Է

      1. Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Վահե Դոլմազյանի և Կարապետ Բադալյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի ապրիլի 16-ից հունիսի 17-ը ներառյալ:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                                               

 

 

 

 2024թ. ապրիլի 15

                        ք. Երևան

Ֆայլ