ԲԴԽ-45-Ո-101 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
23.04.2024
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ ԲԴԽ-38-Ո-94 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Տաթևիկ Կորյունի Մուրադյանը 2024 թվականի ապրիլի 23-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Կորյունի Մուրադյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 23
ք. Երևան
Ֆայլ