background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-48-Ո-105 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՄԱՆՈՒՇ ՀԵՊՈՅԱՆԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-54-Ո-181 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.05.2024

Հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ ԿԽ-005/24/1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

                1. Մանուշ Հեպոյանին հանել Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու եվ հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-54-Ո-181 որոշմամբ հաստատված՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

                2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

           

        

         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                                               

                  

                2024թ. մայիսի 2

                        ք. Երևան 

Ֆայլ