background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-51-Ո-107 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.05.2024

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                      Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «մարմնի» բառից հետո լրացնել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը,
  2. Որոշման 1-ին հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության «մարմնի» բառից հետո լրացնել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը,
  3. Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
  4. Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
  5.  Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 19-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
  6. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը     կորցրած ճանաչել:

      
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                     Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

             2024թ. մայիսի 13

                        ք. Երևան

Ֆայլ