ԲԴԽ-58-Ո-118 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.06.2024
Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի հունիսի 6-ից հուլիսի 8-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունիսի 5
ք. Երևան
Ֆայլ