ԲԴԽ-66-Ո-121 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20.06.2024
Հիմք ընդունելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանի 65 տարին 2024 թվականի հունիսի 21-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի հունիսի 21-ից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունիսի 20
ք. Երևան
Ֆայլ