ԲԴԽ-67-Ո-124Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.06.2024

2024 թվականի հունիսի 25-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 19.06.2024 թվականի թիվ 196/գ-2024 և թիվ 197/գ-2024 գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնով, հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորի թեկնածուներին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

             

                                                                                                                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

    

                  2024թ. հունիսի 25

                         ք. Երևան

 

 

 

Ֆայլ