ԲԴԽ-67-Ո-126 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-33-Ո-80 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.06.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 1-ի «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի անուն-ազգանունները գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-33-Ո-80 որոշման 2-րդ կետի «2024 թվականի ապրիլի 2-ից հուլիսի 2-ը» բառերը փոխարինել «2024 թվականի ապրիլի 2-ից հունիսի 24-ը և 2024 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունիսի 25
ք. Երևան
Ֆայլ