ԲԴԽ-70-Ո-133 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
09.07.2024
2024 թվականի հուլիսի 9-ին քննարկելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանի թեկնածությունը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հուլիսի 9
ք. Երևան
Ֆայլ