ԲԴԽ-74-Ո-140 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ, ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.07.2024

   Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանը 2024 թվականի հուլիսի 16-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

      2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսի 16-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:

      3. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 22-ի թիվ ԲԴԽ-4-Ո-11 որոշման 2-րդ կետով սահմանված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանի Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղումը պահպանել՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:

      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                                                

               2024թ. հուլիսի 16

                      ք. Երևան

Ֆայլ