ԲԴԽ-74-Ո-142 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.07.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
2. «Դատական համակարգ» համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման նպատակով կիրառվում են սույն որոշմամբ սահմանված գործերի իրավական բարդության չափանիշերը, բացառությամբ գործի փաստական բարդության չափանիշների, որոնց վերաբերյալ կանոններն ուժի մեջ կմտնեն այդ մասին Դատական դեպարտամենտի կողմից հայտարարությունը տարածելուն հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և տարածվում է դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ, բացառությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող գործերի, որոնց նկատմամբ սույն որոշմամբ սահմանված՝ գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետների հաշվարկն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հուլիսի 16
ք. Երևան
Ֆայլ