ԲԴԽ-76-Ո-145 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.07.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման 2-րդ հավելվածով սահմանված կանոնները կիրացվեն «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի վերագործարկման մասին Դատական դեպարտամենտի կողմից հայտարարությունը տարածելու օրվանից:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ֆայլ