ԲԴԽ-77-Ո-148 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.08.2024

Քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Մուշեղ Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ է

1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին բաշխվելիք գործերի համար 2024 թվականի օգոստոսի 6-ից սահմանել 75% տոկոսաչափ՝ մինչև Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրվելը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. օգոստոսի 5

                         ք. Երևան

Ֆայլ