ԲԴԽ-77-Ո-150 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.08.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«21․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում գործերի քննության ուղենիշային ժամկետները բացառիկ վերանայման դեպքում՝ մինչև 6 ամիս է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածով սահմանված հիմքով վերաքննության դեպքում՝ մինչև 4 ամիս, իսկ վերաքննության մյուս դեպքերում՝ մեկ վերաքննիչ բողոքի դեպքում՝ մինչև 6 ամիս, իսկ երկու և ավելի բողոքների դեպքում՝ մինչև 10 ամիս։ Սույն կետի իմաստով անձի, նրա ներկայացուցչի, այդ թվում օրինական, կողմից բերված առանձին բողոքները համարվում են 1 բողոք:»,

  1. Որոշման 2-րդ հավելվածի 4-րդ բաժնի 4.2-րդ ենթաբաժնի «Քրեական գործերով (այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի) իրավական բարդության չափանիշի գործակից» վերտառությամբ աղյուսակի «Գործի տեսակ» սյունակի 2-րդ տողի «481-494-րդ» թվերը փոխարինել «481-րդ, 482-րդ, 484-494-րդ» թվերով,
  2. Որոշման 2-րդ հավելվածի 4-րդ բաժնի 4.2-րդ ենթաբաժնի «Քրեական գործերով (այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի) իրավական բարդության չափանիշի գործակից» վերտառությամբ աղյուսակի «Գործի տեսակ» սյունակի 3-րդ տողի «435-445-րդ» թվերը փոխարինել «435-443-րդ, 445-րդ» թվերով,
  3. Որոշման 3-րդ հավելվածում Քաղաքացիական (այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի) գործերի բարդության մակարդակը վերտառությամբ սյունակի տողերում նշված՝ Միջին բարդության, Բարդ և Առանձնակի բարդ մակարդակների համար Գործակիցներ սյունակի համապատասխան տողերում նշված՝ 4,5-8 թվերը փոխարինել 4,75-8 թվերով, 8-10 թվերը փոխարինել 8,25-10 թվերով, 10 և ավելի թիվը և բառերը փոխարինել 10,25 և ավելի թվով և բառերով,
  4. Որոշման 3-րդ հավելվածում Սնանկության գործերի բարդության մակարդակը վերտառությամբ սյունակի տողերում նշված՝ Միջին բարդության, Բարդ և Առանձնակի բարդ մակարդակների համար Գործակիցներ սյունակի համապատասխան տողերում նշված՝ 5-7 թվերը փոխարինել 5,25-7 թվերով, 7-10 թվերը փոխարինել 7,25-10 թվերով, 10 և ավելի թիվը և բառերը փոխարինել 10,25 և ավելի թվով և բառերով,
  5. Որոշման 3-րդ հավելվածում Վարչական գործերի բարդության մակարդակը վերտառությամբ սյունակի տողերում նշված՝ Միջին բարդության, Բարդ և Առանձնակի բարդ մակարդակների համար Գործակիցներ սյունակի համապատասխան տողերում նշված՝ 4-6 թվերը փոխարինել 4,25-6 թվերով, 6-10 թվերը փոխարինել 6,25-10 թվերով, 10 և ավելի թիվը և բառերը փոխարինել 10,25 և ավելի թվով և բառերով,
  6. Որոշման 3-րդ հավելվածում Քրեական գործերի (այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի) բարդության մակարդակը վերտառությամբ սյունակի տողերում նշված՝ Միջին բարդության, Բարդ և Առանձնակի բարդ մակարդակների համար Գործակիցներ սյունակի համապատասխան տողերում նշված՝ 2-4 թվերը փոխարինել 2,25-4 թվերով, 4-10 թվերը փոխարինել 4,25-10 թվերով, 10 և ավելի թիվը և բառերը փոխարինել 10,25 և ավելի թվով և բառերով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ։

 

 

                                                                                     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

                                                                                         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                                                 Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                 2024թ. օգոստոսի 5

                         ք. Երևան

Ֆայլ