ԲԴԽ-81-Ո-163 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.08.2024

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-
րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018
թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ
ենթակետի «գ» պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»
սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1. Հաստատել քրեական և քաղաքացիական գործերով 2024 թվականի դատական պրակտիկայի
ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ սահմանել 2024 թվականի դատական
պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման իրականացման կարգը և ժամանակացույցը:
3. Դատական դեպարտամենտի ղեկավարը իրավասու ստորաբաժանման կողմից դատական պրակտիկայի
ամփոփման Բարձրագույն դատական խորհրդի զեկույցի նախագիծը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա
ընթացքում այն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանը:
4. Սույն որոշման իմաստով ուսումնասիրության են ենթակա 2023 թվականի ընթացքում ավարտված,
դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:
5. Սույն որոշման իմաստով ուսումնասիրության ենթակա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության
օրենսգրքով սահմանված՝ գործը պարզեցված վարույթի կարգով և արագացված դատաքննություն կիրառելու
կարգով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ համաձայնեցման և համագործակցության
վարույթ կիրառելու կարգով քննված և նույն ընթացակարգով ընթացքը լուծված դատական գործերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. օգոստոսի 26
ք. Երևան

Ֆայլ