ԲԴԽ-81-Ո-162 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.08.2024
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի
89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի
3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի
«Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական
կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների
քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ
լրացումները.
1) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1.1-ին և 133.1.2-րդ
կետերով.
«
133․1․1 Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի
առաջին կարգի մասնագետ
մասնագիտական, 7-րդ 1
133․1․2 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի
առաջին կարգի մասնագետ
մասնագիտական, 7-րդ 1
»,
2. Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «522» թիվը
փոխարինել «524» թվով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. օգոստոսի 26
ք. Երևան
Ֆայլ