ԲԴԽ-81-Ո-161 ՈՐՈՇՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՀԵՐ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.08.2024

Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի 65 տարին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի լիազորությունները համարել դադարած:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                  Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

            2024թ. օգոստոսի 26

                ք. Երևան

Ֆայլ