ԲԴԽ-83-Ո-168 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-81-Ո-163 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.09.2024

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ո-163 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

   1)  Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
   2)  Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«4. Սույն որոշման իմաստով ենթակա են ուսումնասիրության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վարչական դատարանի 2023 թվականի ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:»,

   3)  Որոշման 5-րդ կետում «համագործակցության վարույթ կիրառելու կարգով» բառերից հետո ավելացնել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ արագացված դատաքննություն կիրառելու կարգով» բառերը:

       2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                                              Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2024թ. սեպտեմբերի 3

                      ք. Երևան

 

 

 

Ֆայլ