ԲԴԽ-84-Ո-169 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-29-Ո-67 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09.09.2024
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Սահմանել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 9
ք. Երևան
Ֆայլ