ԲԴԽ-97-Ո-200 ՈՐՈՇՈՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17.10.2024
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ
1551-Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական
օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն
դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ
դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 14 դատավոր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 17
ք. Երևան
Ֆայլ