background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-98-Ո-204 ՈՐՈՇՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.10.2024

         Քննարկելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հայկ Պետրոսյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Միքայել Գրիգորյանի և Նարեկ Բեգլարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                             ՈՐՈՇՈՒՄ է

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հայկ Պետրոսյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Միքայել Գրիգորյանի և Նարեկ Բեգլարյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

          2024թ. հոկտեմբերի 18

                    ք. Երևան

Ֆայլ