ԲԴԽ-114-Ո-269 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.12.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԲԵՍԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի միջև 08.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ վարչական, ՀՀ հակակոռուպցիոն և ՀՀ սնանկության դատարանների վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել համապատասխանաբար 2 530 215 (երկու միլիոն հինգ հարյուր երեսուն հազար երկու հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ, 14 769 256 (տասնչորս միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ և 1 349 825 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:
  2. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Հոսիկար Շին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք և Արտաշատ քաղաքների նստավայրերի վարչական շենքերում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել համապատասխանաբար 1 794 969 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ և 10 974 469 (տասը միլիոն ինը հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ:
  3. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստի, ինչպես նաև այդ կապակցությամբ եռօրյա այցով Երևան ժամանող՝ միջոցառմանը մասնակից պատվիրակությունների ընդունելության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» /4237/ հոդվածին հատկացնել 3 600 000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
  4. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 25-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                        

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

             ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                                    Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

                2024թ. դեկտեմբերի 9

                        ք. Երևան

Ֆայլ