ԲԴԽ-115-Ո-271 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.12.2024
Քննարկելով Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, Սնանկության դատարանի նախագահի պարտականությունները կատարողի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1․Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 3-ը ներառյալ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 13
ք. Երևան
Ֆայլ