background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-116-Ո-273 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ, ՀՐԱՉՅԱ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.12.2024

Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը և նույն դատարանի դատավորներ Արթուր Ադամյանի, Հակոբ Մանուկյանի, Էդգար Մանասյանի, Հրաչյա Մեխակյանի և Սերժ Ռուշանյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1.Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին բաշխվելիք գործերի համար՝ 2025 թվականի հունվարի 16-ից մինչև 2025 թվականի փետրվարի 17-ը ներառյալ՝ սահմանել 10% առանձին տոկոսաչափ:

2.Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հակոբ Մանուկյանին, Էդգար Մանասյանին, Հրաչյա Մեխակյանին և Սերժ Ռուշանյանին բաշխվելիք գործերի համար՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2025 թվականի փետրվարի 17-ը ներառյալ՝ սահմանել 10% առանձին տոկոսաչափեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

       ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

                 

           2024թ. դեկտեմբերի 16

                     ք. Երևան

Ֆայլ