background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-116-Ո-275 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.12.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԲԵՍԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի միջև 08.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Վճռաբեկ դատարանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել համապատասխանաբար 3 121 124 (երեք միլիոն հարյուր քսանմեկ հազար հարյուր քսանչորս) ՀՀ դրամ և 2 252 277 (երկու միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:

2.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ի միջև 10.07.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/07-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 17 074 445 (տասնյոթ միլիոն յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:

3.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-4» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 4 722 315 (չորս միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

4.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի և Եղվարդի նստավայրերի վարչական շենքերում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել համապատասխանաբար 12 684 627 (տասներկու միլիոն վեց հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ և 1 904 686 (մեկ միլիոն ինը հարյուր չորս հազար վեց հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ:

5.Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Այպոշին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-5» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 8 138 429 (ութ միլիոն հարյուր երեսունութ հազար չորս հարյուր քսանինը) ՀՀ դրամ:

6.Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 25-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                             

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                   Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

 

 

                2024թ. դեկտեմբերի 16

                        ք. Երևան

Ֆայլ