ԲԴԽ-122-Ո-281 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-122-Ո-408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.12.2024

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                      Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ ըստ դատական գործերի վիճակագրական դասակարգիչները և Հայաստանի Հանրապետության դատարանների և դատավորների գործունեության վերաբերյալ հրապարակվող վիճակագրական հաշվետվությունների օրինակելի ձևանմուշները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-122-Ո-408 որոշման 1-ին հավելվածը լրացնել նոր բաժնով՝ համաձայն հավելվածի:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                   Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

             2024թ. դեկտեմբերի 27

                          ք. Երևան

Ֆայլ