ԲԴԽ-122-Ո-282 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.12.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3․ Քրեական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները.
- Գործի կամ քրեական հայցի ստացման եղանակի և ժամանակի մասին.
- Մեղադրյալի մասին.
- Գործի մակագրության մասին.
- Առաջադրված մեղադրանքի կամ քրեական հայցում մեղադրանքի փաստական նկարագրության մասին.
- Քրեական գործը վարույթ ստանձնելու, հսկող դատախազին վերադարձնելու, քրեական վարույթ սկսելու, քրեական հայցը վերադարձնելու, քրեական վարույթ սկսելը մերժելու մասին.
- Նախնական դատալսումներ նշանակելու/տարին, ամիսը, օրը և ժամը/ մասին.
- Գործի դատական քննության կարգի (ընդհանուր, մասնավոր մեղադրանքի, համաձայնեցման, արագացված, համաձայնությամբ տուգանք նշանակելու, համագործակցության և հեռակա) մասին.
- Առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերի մասին.
- Ինքնաբացարկի (բացարկի) որոշում կայացնելու մասին.
- Գործի վերաբաշխման մասին.
- Գործը կամ քրեական հայցը և հայցին կից նյութերն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
- Դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի մասին.
- Եզրափակիչ դատական ակտի (Դատավճիռ՝ մեղադրական, արդարացման և բժշկական հարկադրանքի, որոշում՝ կարճման և քրեական հետապնդման դադարեցման, հաշտության համաձայնությունը հաստատելու և այլնի) մասին.
- Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին.
- Դատական ակտերի վերանայման և դրանք քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասին.
- Դատարանի կողմից դատական ակտը կատարման ուղարկելու մասին:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 27
ք. Երևան
Ֆայլ