ԲԴԽ-1-Ո-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՐՓԻՆԵ ՇՏՈՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.01.2025

          Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Հայկ Իսրայելյանի, Արփինե Շտոյանի, Արտյոմ Ավետիսյանի և Հովհաննես Սաֆարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ է

1.Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանին, Հայկ Իսրայելյանին, Արփինե Շտոյանին, Արտյոմ Ավետիսյանին և Հովհաննես Սաֆարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ 2025 թվականի հունվարի 9-ից մինչև մարտի 7-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

    

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                               Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

          

                                                                                      

 

         2025թ. հունվարի 8

                  ք. Երևան

Ֆայլ