ԲԴԽ-3-Ո-7 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՎԱԳ ԱՐՏՈՒՇԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.01.2025
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Արտուշի Գաբրիելյանի կողմից 2025 թվականի հունվարի 14-ին ներկայացված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2025 թվականի հունվարի 15-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Արտուշի Գաբրիելյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք. Երևան
Ֆայլ