ԲԴԽ-18-Ո-64 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.03.2019
ՈՐՈՇՈՒՄ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի մարտի 7-ի թիվ 179-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2019 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթի ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված`
1) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի.
2) Վճռաբեկ դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 2-ի.
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
4) Վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
5) Վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
6) Վարչական դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
7) Սնանկության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
8) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
9) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
10) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
11) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
12) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
13) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
14) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
15) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
16) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
17) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
18) Դատական կարգադրիչների ծառայության 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մարտի 25
ք. Երևան
Ֆայլ