ԲԴԽ-21-Ո-68 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.04.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇՐՋԱՆԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հաստատել դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ամփոփաթերթի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019թ. ապրիլի 8

ք. Երևան

Ֆայլ