ԲԴԽ-24-Ո-73 ՈՐՈՇՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.04.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 70-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մարտի 11-ի թիվ ԲԴԽ-15-Ո-58 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված քաղաքացիական մասնագիտացման 10 դատավորների և Արդարադատության նախարարի կողմից առաջարկված չորս իրավաբան գիտնականների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ՝

ա) Արթուր Աթաբեկյան – Սնանկության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Հայարփի Զարգարյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),        

գ) Լենդրուշ Հովհաննիսյան – Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Հովհաննես Ղազարյան - Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Աղասի Մկոյան – Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ):

 

2) Իրավաբան գիտնական անդամներ՝

ա) Տաթևիկ Դավթյան (համաձայնությամբ),

բ) Էմիլ Ամիրխանյան (համաձայնությամբ):

 

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                           Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2019թ. ապրիլի 25

 ք. Երևան  

Ֆայլ