ԲԴԽ-25-Ո-74 ՈՐՈՇՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.04.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 70-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մարտի 11-ի թիվ ԲԴԽ-15-Ո-58 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված քրեական մասնագիտացման 10 դատավորների և Արդարադատության նախարարի կողմից առաջարկված չորս իրավաբան գիտնականների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
1) Դատավոր անդամներ՝
ա) Անդրանիկ Մնացականյան – Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),
բ) Լուսինե Աբգարյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),
գ) Կարեն Մարդանյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),
դ) Հովհաննես Ավագյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ),
ե) Հարություն Պետրոսյան – Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ):
2) Իրավաբան գիտնական անդամներ՝
ա) Արթուր Ղամբարյան (համաձայնությամբ),
բ) Տաթևիկ Սուջյան (համաձայնությամբ):
2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. ապրիլի 26
ք. Երևան
Ֆայլ