ԲԴԽ-25-Ո-75 ՈՐՈՇՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.04.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 70-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մարտի 11-ի թիվ ԲԴԽ-15-Ո-58 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված վարչական մասնագիտացման 10 դատավորների և Արդարադատության նախարարի կողմից առաջարկված չորս իրավաբան գիտնականների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2019 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

   

         1) Դատավոր անդամներ՝

ա) Կարեն Ավետիսյան – Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),     

բ) Ալեքսանդրա Հարությունյան – Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

գ) Գևորգ Սոսյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Կարեն Զարիկյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),       

ե) Միքայել Մելքումյան - Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ):

 

2) Իրավաբան գիտնական անդամներ՝

ա) Էդգար Շաթիրյան (համաձայնությամբ),

բ) Տիգրան Նաղդալյան (համաձայնությամբ):

 

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                           Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2019թ. ապրիլի 26

  ք. Երևան  

Ֆայլ