ԲԴԽ-18-Ո-63 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-34-Ո-88 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 3-րդ կետում «74-75-րդ» թվերը փոխարինել  «75-րդ» թվով.

2) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետից հանել «ավագ» բառը, իսկ «36.17» թիվը փոխարինել «36.34» թվով.

         3) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետով սահմանված պաշտոնի անձնագրից հանել «ավագ» բառերը, իսկ «36.17» թվերը փոխարինել «36.34» թվերով.

         4) Որոշման 1-ին հավելվածի 74-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

   2019թ. մարտի 25

    ք. Երևան

Ֆայլ