ԲԴԽ-28-Ո-78 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.05.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում¦ 11018 միջոցառումից նույն ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառմանը հատկացնել 12 047 020 (տասներկու միլիոն քառասունյոթ հազար քսան) ՀՀ դրամ, այդ թվում`
1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» 511200 հոդվածով` Դատական դեպարտամենտի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև 26.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/03» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար վճարում կատարելու նպատակով՝ 8 976 000 (ութ միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 425100 հոդվածով` Դատական դեպարտամենտի և «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ի միջև 05.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/02» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար վճարում կատարելու նպատակով՝ 1 720 000 (մեկ միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ,
3) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 426900 հոդվածով` Դատական դեպարտամենտի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև 26.04.2019թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/06» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով՝ 1 351 020 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունմեկ հազար քսան) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. մայիսի 6
ք. Երևան
Ֆայլ