ԲԴԽ-3-Ն-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2020

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-311-Ա և թիվ ՆՀ-312-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-89-Ո-218 որոշումը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 17-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Վարդապետյան Արմեն Ղազարի» բառերը.
  2. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ջալալյան Հասմիկ Ռաֆիկի» բառերով.
  3. Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ալավերդի» բառը փոխարինել «Վանաձոր» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Ստեփանավանի» բառից հետո լրացնել «, Տաշիրի» բառը, «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ելենա Բորիսի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

    2020թ. փետրվարի 6

    ք. Երևան

Ֆայլ