ԲԴԽ-73-Ն-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.11.2020
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Չարենցավան» բառը փոխարինել «Աբովյան» բառով:
2) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
2020թ. նոյեմբերի 12
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2020 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ ԲԴԽ-73-Ն-16 որոշման
«
1. |
քաղաք Գավառ |
Գավառի, Մարտունու վարչական տարածքներ |
Չիչոյան Սերգեյ Դիմիտրիի |
Քրեական |
2. |
քաղաք Մարտունի |
Մարտունու, Գավառի, Վարդենիսի վարչական տարածքներ |
Դանիելյան Անի Կարենի
|
Քրեական
|
3. |
քաղաք Վարդենիս |
Վարդենիսի, Մարտունու |
Հարությունյան Վարդան Գուրգենի
|
Քրեական |
4. |
քաղաք Ճամբարակ |
Ճամբարակի, Սևանի վարչական տարածքներ |
Պետրոսյան Աղվան Ալբերտի
|
Քրեական
|
5. |
քաղաք Սևան |
Սևանի, Ճամբարակի վարչական տարածքներ |
Սարգսյան Դավիթ Վալերիի |
Քրեական
|
»:
Ֆայլ