background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-50-Ո-118 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.07.2021

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021 թվականին ընդունված և 28.06.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝

1) մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների հաստիքների նախատեսման համար` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առնվազն տասնյոթ դատավոր՝ ըստ դատարանների և հաստիքների, որից առնվազն ութը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում.

2) վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավոր, իսկ համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ Կառավարության համաձայնությունն ստանալու պահից` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն ավելացնում է դատավորների թվակազմը:

Կառավարությունը 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն  որոշմամբ (ուժի մեջ է մտել 09.07.2021 թվականին) համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ, ինչի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն իր 12.07.2021 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացրել է հետևյալ կարգով.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 8 դատավորով՝ ընդհանուր 70 դատավոր,

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 11 դատավոր,

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացվել է 3 դատավորով՝ ընդհանուր 21 դատավոր:

Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաև թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով թեկնածուների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացվել է, ուստի անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ 17 դատավորով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում՝ 3 դատավորով:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է արձանագրել, որ 13.07.2021 թվականի դրությամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում առկա է քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի 17 դատավորի թափուր հաստիք, իսկ վերաքննիչ քրեական դատարանում՝ 3, ուստի անհրաժեշտ է համալրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը և վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` անհրաժեշտ է հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը` տասնյոթ թեկնածուով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը՝ երեք թեկնածուով:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը և Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը՝ տասնյոթ (17) թեկնածուով:

2. Հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման համար անհրաժեշտ թվաքանակը՝ երեք (3) թեկնածուով:

3. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետները՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2021թ. հուլիսի 15

                      ք. Երևան

 

 

 

 

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի հուլիսի 15-ի

թիվ ԲԴԽ-50-Ո-118 որոշման

 

 

 

                                                      

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական

մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ

 

 

Ամիս, ամսաթիվ

Կատարվելիք գործողություն

Օրենքի դրույթ

Կատարող մարմին

15․07․2021թ․

Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացում՝  դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման միջոցով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման մասին և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման մասին։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ

16․07․2021թ․

 

Հայտարարության հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Դատական դեպարտամենտ

17․07․2021 – 02․08․2021թթ․

Հայտերի ընդունում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

03․08․2021թ․

Հայտերի ընդունման մերժում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

04.08.2021-06.08.2021թթ. /եռօրյա/

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Հավակնորդ

տասնօրյա

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման  քննությունը Դատարանի կողմից և որոշման կայացում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Վարչական դատարան

29․07․2021թ․

Նմուշ օրինակի և որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 5-րդ մաս  և 101-րդ հոդվածի 1-ին մաս

Դատական դեպարտամենտ

09․08․2021թ․

Որակավորման գրավոր քննություն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ և 102-րդ հոդվածներ

Դատական դեպարտամենտ

Մինչև 11․08․2021թ․

Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105-րդ հոդված

Գնահատման հանձնաժողով

11.08.2021թ.

Որակավորման գրավոր քննության արդյունքների հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական դեպարտամենտ

16․08․2021թ․

Որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդված

Հավակնորդ

19.08.2021թ.

Հոգեբանական թեստավորման չափանիշների և անցկացման կարգի հաստատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետ

Բարձրագույն դատական խորհուրդ

21․08․2021թ․

Որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Բողոքարկման    հանձնաժողով,

Դատական դեպարտամենտ

23․08․2021թ․

Համալրված ցուցակի հրապարակում և Հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մաս և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս

 

Դատական դեպարտամենտ

27․08․2021թ․

Հոգեբանական թեստավորման անցկացման կարգ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված հոգեբաններ,

Դատական դեպարտամենտ

07․09․2021թ․

Հարցազրույցի փուլ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդված

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ

 

08․09․2021թ․

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմում և հաստատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ և 110-րդ հոդվածներ

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ

 

 

Ֆայլ