Արմեն Հարությունյան Հրանտի

image

Ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին, Երևանում:


Մասնագիտական գործունեություն

2021 թվականի նոյեմբերի 15-ին ԲԴԽ որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամնետի ղեկավարի պաշտոնում:

2020 թվականի հուլիսի 21-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը:

2015 թվականի հունվարի 13-ից մինչ 2020 թվականի հուլիսի 10-ը Հարությունյանը զբաղեցրել  է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

2014 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինորական քննչական գլխավոր վարչության պետ:

2009 թվականի փետրվարի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնում:

2007 թվականի նոյեմբերի 30-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ:

1997-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:

1995-1997 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետի պաշտոնը` հանդիսանալով նաև ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ:

1990-1995 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում` որպես առաջատար, ապա` գլխավոր խորհրդատու:

1989-1990 թթ. աշխատել է «Հայզովետմատ» հանրապետական միավորումում, ապա` «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում` որպես իրավախորհրդատու:

1987-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1987 թ. աշխատել է «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնում` որպես իրավախորհրդատու:

1980-1987 թթ. ուսումնառությանը զուգընթաց աշխատել է «Անահիտ» արտադրական միավորումում` որպես կադրերի բաժնի տեսուչ, ապա` որպես գործող մեքենայի բանվոր:

 

Կրթություն

1980-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

Պարգևներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է: Ունի երկու դուստր և մեկ որդի: