background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ նախագահը կոչումներ և մեդալներ հանձնեց ՀՀ-ում արդարադատության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած դատավորների

14.09.2023

image

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կոչումներ և շքանշաններ հանձնեց իրավագիտության զարգացման, օրինականության, իրավակարգի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցած 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ երկարամյա անբասիր գործունեության համար Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ  Թադեւոսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալով:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի վարչական  պալատի դատավոր  Ռուզաննա Հակոբյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր  Սամվել Օհանյանին  շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործուրթյունների քննության դատական կազմի դատավոր Ելիզավետա Դանիելայանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ  Հակոբյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով:

Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատվոր  Արթուր Պողոսյանը պարգևատրվեց  Մխիթար Գոշի մեդալով:

Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական  պալատի նախկին դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

 

 

Կիսվել

նկարներ