ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆ Դատական դեպարտամենտի Դատական  կարգադրիչների  ծառայությունը հայտարարում է ընդունելություն դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման  համար

24.09.2021

image

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները, մասնավորապես՝

1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

ա) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.

բ) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

գ) տիրապետում է հայերենին.

դ) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

          Ավելի մանրամասն ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151482&fbclid=IwAR3fwhHGmUkAMIkY3KlqtOnjfNxRpIqZPAau0qFmtWrFepkJp8VA4rHo8FQ հղմամբ:

Ձեր կենսագրական տվյալները  կարող եք ուղարկել հետևյալ էլ-փոստերին՝   datkarg.kadrer-pet@mail.ru , datkarg.kadrer-3@mail.ru  հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-511-738, 010-511-719:

Կիսվել