ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

image

2022 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է ստորև.

 

2022 թվականի ընթացքում Հանձնաժողովը.

  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման՝ ապահովել է.
  • ԱՄՆ-ում կայացած Կին դատավորների ազգային միության HAWJ 44-րդ տարեկան համաժողովին 4 դատավորի մասնակցություն,
  • ԱՄՆ-ում կայացած «Բաց աշխարհ» ծրագրին 2 դատավորի մասնակցություն,
  • Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում կայացած Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայի ILEA կողմից կազմակերպվող՝ դատախազների և դատավորների համար նախատեսված թվային ապացույցների վերաբերյալ դասընթացին 2 դատավորի մասնակցություն,
  • Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում կայացած դատարան դիմելու կանանց իրավունքին, Ստամբուլյան կոնվենցիային և գենդերային հավասարության եվրոպական չափանիշներին նվիրված աշխատաժողովին 1 դատավորի մասնակցություն,
  • Սլովենիայի Բրդո քաղաքում կայացած Փախստականների և միգրացիայի դատավորների միջազգային ասոցիացիայի եվրոպական բաժնի համաժողովին 1 դատավորի մասնակցություն,
  • Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած ապաստան հայցողների դիմումների քննարկման վերաբերյալ դատական գործերով փորձի փոխանակմանը 1 դատավորի մասնակցություն,
  • Շվեդիայում կայացած «Ստոկհոլմի հռչակագրի ազդեցությունը» թեմային նվիրված համաժողովին 1 դատավորի մասնակցություն:

 

  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման 2.2-րդ կետի՝ Հանձնաժողովը
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել քրեական և քաղաքացիական, հակակոռուպցիոն կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու և քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար, ինչպես նաև՝ լրացուցիչ քննության և քննության վերահանձնման համար ձևավորված գնահատման և բողոքարկման հանձնաժողովների 10-ական կազմ 70 դատավորի մասնակցություն:
  1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր փորձաշրջանի կազմակերպման համար 49 փորձաշրջանի հիմնական ղեկավարներ:
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 2022 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա 264 պաշտոնավարող դատավորի և 6 դատավորի թեկնածուների, ինչպես նաև՝ «Հրազենի գործադրման հմտություններ» հատուկ ուսուցման ծրագրին 60 դատավորի մասնակցության ցուցակները:

 

  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-336-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ 25 առաջարկություն:

 

  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ: 2023 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով ներկայացվել է 108 առաջարկություն:

 

  1. 2023 թվականին Արդարադատության ակադեմիայի և միջազգային գործընկերների միջև առկա համագործակցության շրջանակներում նախատեսվող միջոցառումներում ներառելու և քննարկելու նպատակով Հանձնաժողովն Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 58 թեմայի վերաբերյալ առաջարկություն:

 

  1. 2022 թվականի ընթացքում, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի և միջազգային կառույցների հետ, Հանձնաժողովն ապահովել է.
  • Եվրոպական միության ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում նախատեսվող «Արբիտրաժ» վերտառությամբ դասընթացին 3 դատավորի մասնակցություն.
  • Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սահմանադրական դատարանի և Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի հետ կազմակերպված «Սահմանադրության անմիջական կիրառման և դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու մեթոդաբանական առանձնահատկությունները» խորագրով աշխատաժողովին 15 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի, Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կայացած «Ապօրինի գույքի քաղաքացիական բռնագանձում» վերտառությամբ դասընթացին 4 դատավորի մասնակցություն.
  • Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպված «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում «Գույքի քաղաքացիական բռնագանձում» վերտառությամբ դասընթացին 12 դատավորի մասնակցություն.
  • Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպված «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին նախատեսվող «Դատական ակտերի մշակում» վերտառությամբ դասընթացին 13 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Դատական ակտերի պատճառաբանումը» վերտառությամբ դասընթացին 9 դատավորի մասնակցություն.
  • Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի շրջանակներում կայացած «Դատավարական երաշխիքներ» վերտառությամբ հեռավար դասընթացին 6 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպական միության ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի IRZ հետ համատեղ «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Դատավորի բարեվարքություն» վերտառությամբ դասընթացին 15 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպական միության ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի IRZ հետ համատեղ «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում կայացած «Դատարանի կառավարում և առաջնորդություն» վերտառությամբ դասընթացին 17 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման HELP եվրոպական ծրագրի շրջանակում կայացած «Էթիկան դատավորների, դատախազների և փաստաբանների համար» վերտառությամբ առցանց դասընթացին 3 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի IRZ հետ համատեղ «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում կայացած «Էմոցիոնալ ինտելեկտ» վերտառությամբ դասընթացին 9 դատավորի մասնակցություն.
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի շրջանակներում «Կանանց համար արդարադատության մատչելիությունը» վերտառությամբ հեռավար դասընթացին 2 դատավորի մասնակցություն.
  • Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում կայացած «Հաշտարարություն» վերտառությամբ վերապատրաստման դասընթացին 5 դատավորի մասնակցություն.
  • ՀՀ քրեական նոր օրենսգիրք» և «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք» վերտառությամբ վերապատրաստման դասընթացներին 58 դատավորի մասնակցություն:

 

10) Հանձնաժողովի կողմից դեռևս 2021 թվականի ավարտին մշակվել և 2022 թվականի հունվար ամսին ՀՀ բոլոր դատավորներին է շրջանառվել դատավորների կարիքների գնահատման անանուն հարցաթերթիկը՝ պարզելու համար, թե ինչքանո՞վ են վերապատրաստումները վերաբերում դատավորների ամենօրյա մասնագիտական պարտականությունների իրականացմանը, արդյո՞ք դրանք ներառում են օրենսդրական փոփոխություններն ու իրավական զարգացումները, արդյո՞ք դասավանդման մեթոդներն և դասավանդողների պրոֆեսիոնալիզմը բավարարում են դատավորների պահանջներին և կարիքներին։ Առանձին հարցերով փորձ է արվել պարզել, թե ի՞նչ կարգով և ձևաչափով են դասընթացները նախընտրելի։ Գնահատմանը մասնակցել և հարցաթերթիկները լրացրել է 146 դատավոր։

Արդյունքում, Հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 29-ի «Դատավորների կարիքների գնահատման արդյունքներին հավանություն տալու մասին» թիվ 11/22-ՈՒ որոշմամբ հավանության է արժանացել դատավորների կարիքների գնահատման արդյունքում ստացված տվյալների և ներկայացված առաջարկությունների հիման վրա դատավորների վերապատրաստման թեմաների վերաբերյալ առաջարկությունները։

Հանձնաժողովի վերոնշյալ որոշումն ուղարկվել է ինչպես Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին, այնպես էլ՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար կազմին, Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին, Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի ղեկավար կազմին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահին՝ դատավորների վերապատրաստման դասընթացները և ուսուցման ծրագրերը դատավորների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:

 

  1. 2022 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կազմակերպվել և անցկացվել են աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, մասնավորապես՝ Հանձնաժողովը հանդիպումներ է նախաձեռնել հետևյալ կառույցների ներկայացուցիչների հետ.
  • Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում Արդարադատության համակարգի հզորացում» ծրագրի ղեկավար կազմի,
  • «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ազգային համակարգող Նարինե Գասպարյանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Տրանսվերսալ խնդիրների և բազմակողմանի ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի,
  • Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի համակարգողներ Թամարա Բարբակաձեի, Վահե Դեմիրճյանի, ավագ ղեկավարներ Գայանե Հովհաննիսյանի և Արման Պողոսյանի,
  • Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչ, ավագ դատավոր Բյորն Լինդենի և ծրագրի պատասխանատուների,
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Սիգմա» ծրագրի հանրային գնումների բաժնի ներկայացուցիչների հետ:
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի հետ:

Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովն ընդգծել և կարևորել է դատավորների համար իրենց կարիքներից բխող վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, միջազգային փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքներն ու հետագա աշխատանքների իրականացման գործընթացում Հանձնաժողովի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։