Գաբրիել Հարությունի Պետրոսյան (դատավոր չհանդիսացող անդամ)

image

Ծնվել է 1963 թվականի մայիսի 29-ին Թալին քաղաքում։

 

Կրթություն

1970 թվականի հաճախել, իսկ 1980-1981թթ․ ուս․ տարում ավարտել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։

1984 թվականին ընդունվել, իսկ 1990 թվականի ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում։

 

Աշխատանքային փորձ

1990-1992թթ․ աշխատել է Թալինի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես իրավախորհրդատու։

1992-1993թթ․ աշխատել է Թալինի Ագրոբանկում՝ որպես իրավախորհրդատու։

1993-1997թթ․ զբաղեցրել է Տավուշի շրջանի դատախազության քննիչի պաշտոնը։

1997-2001թթ․ զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնը։

2001-2007թթ․ զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը։

2007-2013թթ․ զբաղեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը։

2020թ․ հուլիսի 31-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով։

2024թ․ օգոստոսի 30-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից վերընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով։

Այլ տեղեկություններ

1981-1983թթ․ ծառայել է ՍՍՀՄ բանակում։

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում։

 

Կոնտակտային տվյալ

gpetrosyan1963@gmail.com