ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

image

2023 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է ստորև.

 

2023 թվականի ընթացքում Հանձնաժողովը.

  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման՝ ապահովել է.
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից (ԹՊԻՀ) կազմակերպվող «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին 5 դատավորի մասնակցություն,
  • Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում «Հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված դատարանների և մասնագիտացված դատավորների կատարելագործում և պրակտիկա» թեմայով կայացած կլոր-սեղան քննարկմանը 2 դատավորի մասնակցություն,
  • Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացած Կին դատավորների ասոցիացիայի 16-րդ համաժողովին 1 դատավորի մասնակցություն,
  •  Չեխիայի Հանրապետությունում կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատական փոխանակման ցանցի տարեկան համաժողովին 1 դատավորի մասնակցություն,
  • Նիդեռլանդներում կայացած Փախստականների և միգրացիայի գործեր քննող դատավորների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված՝ «Փախստականների և միգրացիոն իրավունքի արդարադատության մատչելիությունը» թեմայով գիտաժողովին 1 դատավորի մասնակցություն,
  •  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ քաղաքացիական և առևտրային գործեր քննող անգլերեն տիրապետող դատավորների 6-րդ բազմակողմ հոսպիտացիոն ծրագրին 2 դատավորի մասնակցություն:
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման 2.2-րդ կետի՝ Հանձնաժողովը
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել քրեական և քաղաքացիական, հակակոռուպցիոն կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու և քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար, ինչպես նաև՝ լրացուցիչ քննության և քննության վերահանձնման համար ձևավորված գնահատման և բողոքարկման հանձնաժողովների 15-ական կազմ 105 դատավորի մասնակցություն:
  1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր փորձաշրջանի կազմակերպման համար 61 փորձաշրջանի հիմնական ղեկավար:
  1. Ի կատարումն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի՝ «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշման 2.16-րդ կետի պահանջների՝ Հանձնաժողովը
  • Իրենց դիմումի հիման վրա ապահովել է 4 նորանշանակ դատավորի մասնակցությունը Արդարադատության ակադեմիայի կողմից անցկացվող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2023 թվականի տարեկան պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 2023 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա 287 պաշտոնավարող դատավորի և 13 դատավորի թեկնածուների, ինչպես նաև՝ «Հրազենի գործադրման հմտություններ» հատուկ ուսուցման ծրագրին 60 դատավորի մասնակցության վերաբերյալ տվյալները,
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 2024 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա 314 պաշտոնավարող և ռեզերվային դատավորների և 33 դատավորի թեկնածուների, ինչպես նաև՝ «Հրազենի գործադրման հմտություններ» հատուկ ուսուցման ծրագրին 83 դատավորի մասնակցության վերաբերյալ տվյալները:
  1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ Հանձնաժողովը
  • Արդարադատության ակադեմիա է ներկայացրել դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ: 2023 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով բոլոր մասնագիտացումներով ներկայացվել է 180 առաջարկություն:
  1. 2023 թվականին Արդարադատության ակադեմիայի և միջազգային գործընկերների միջև առկա համագործակցության շրջանակներում նախատեսվող միջոցառումներում ներառելու և քննարկելու նպատակով Հանձնաժողովն Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 34 թեմայի վերաբերյալ առաջարկություն բոլոր մասնագիտացումներով:
  2. 2023 թվականի ընթացքում, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի և միջազգային կառույցների հետ, Հանձնաժողովն ապահովել է.
  • Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի Ազգային Դատարանների Ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագրի համագործակցության շրջանակներում պարբերաբար կազմակերպված՝ «Դատական արհեստը և դատավորի դերը» թեմայով երկօրյա աշխատաժողովին՝ 46 դատավորի մասնակցություն մասնակցելու ցանկություն են ներկայացրել ավելի քան՝ 102 դատավոր,
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Քրեական դատավարության գործնական խնդիրները» վերտառությամբ վերապատրաստման դասընթացին՝ 28 դատավորի մասնակցություն,
  • Արդարադատության ակադեմիայի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցության շրջանակներում «Դատական իշխանության անկախությունը» թեմայով մշակվող դասընթացի բովանդակային հարցերի քննարկման համար անցկացվող «Կլոր սեղան» ձևաչափով աշխատաժողովին՝ 5 դատավորի մասնակցություն,
  • ՏՀԶԿ-ի և Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող «Սիգմա» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայում կազմակերպված՝ «Գործնականում պետական գնումների վերանայումը և իրավական պաշտպանության միջոցները» թեմայով աշխատաժողովին՝ 21 դատավորի մասնակցություն,
  • Արդարադատության ակադեմիայի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի միջև ստորագրված համագործակցության շրջանակում կազմակերպված՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին՝ 18 դատավորի մասնակցություն. մասնակցելու ցանկություն են ներկայացրել ավելի քան՝ 27 դատավոր,
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպական միության հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը» թեմայով աշխատաժողովին՝ 15 դատավորի մասնակցություն. մասնակցելու ցանկություն են ներկայացրել ավելի քան 31 դատավոր,
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպական միության կողմից համատեղ մշակված «CyberEast» ծրագրի շրջանակում  կազմակերպված ՝ «Կիբերհանցավորություն և էլեկտրոնային ապացույցներ» վերտառությամբ դասընթացին՝ 4 դատավորի մասնակցություն,
  • Արդարադատության ակադեմիայի և Եվրոպական միության հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային ծրագրի շրջանակում կազմակերպված ՝ «Քաղաքացիական գործերով վարույթի ընթացիկ հարցերը» վերտառությամբ կլոր-սեղան ձևաչափով քննարկմանը 9 դատավորի մասնակցություն:
  1. Հանձնաժողովն ուսումնասիրել և Արդարադատության նախարարին, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին է ներկայացրել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը:
  2. 2023 թվականին Հանձնաժողովի կողմից կրկին նախաձեռնվել է դատավորների կարիքների գնահատման գործընթացը՝ ՀՀ բոլոր դատավորներին շրջանառելով դատավորների կարիքների գնահատման անանուն հարցաթերթիկ՝ պարզելու համար, թե ինչքանո՞վ են վերապատրաստումները վերաբերում դատավորների ամենօրյա մասնագիտական պարտականությունների իրականացմանը, արդյո՞ք դրանք ներառում են օրենսդրական փոփոխություններն ու իրավական զարգացումները, արդյո՞ք դասավանդման մեթոդներն և դասավանդողների պրոֆեսիոնալիզմը բավարարում են դատավորների պահանջներին և կարիքներին։ Առանձին հարցերով փորձ է արվել պարզել, թե ի՞նչ կարգով և ձևաչափով են դասընթացները նախընտրելի։ Գնահատմանը մասնակցել և հարցաթերթիկները լրացրել է 64 դատավոր։

Արդյունքում, Հանձնաժողովը դատավորների կարիքների գնահատման արդյունքում ստացված տվյալները և ներկայացված առաջարկությունները տրամադրել է ինչպես Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին, այնպես էլ՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներին, Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին՝ դատավորների վերապատրաստման դասընթացները և ուսուցման ծրագրերը դատավորների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:

  1. 2023 թվականի ընթացքում Հանձնաժողովը հանդիպումներ է նախաձեռնել և անցկացրել հետևյալ կառույցների ներկայացուցիչների հետ.
  • Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Թամարա Բարբակաձեի և Նատալյա Ադամյանի,
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ծրագրի ղեկավար Մարկ Լասմանիի, Ծրագրի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանի, Դատարանների կառավարման բաղադրիչի ղեկավար Արմենակ Մինասյանցի, Դատավորների գործունեության գնահատման և վերապատրաստման խորհրդատու Արման Խաչատրյանի, «Մենեջմենթ Սիսթեմս Ինթերնեյշընըլ» կազմակերպության տեխնիկական հարցերով տնօրեն Մերեդիթ Քլեր Բամբրիկինիի,
  • Եվրոպայի Խորհրդի Հայաստանյան գրասենյակի «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն» ծրագրի  ներկայացուցիչ Արտեմ Հակոբյանի,
  • Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու, IFES-ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանի, իրավաբանական և հակակոռուպցիոն հարցերով ավագ ղեկավար Ուչեչի Անյանվուի, իրավաբանական և արդարադատության հարցերով ավագ խորհրդական Տիֆանի Ռոբլոթի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի,
  •  Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների և միջազգային փորձագետ Մարինա Նամովսկայայի հետ:

Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովն ընդգծել և կարևորել է դատավորների համար իրենց կարիքներից բխող վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, միջազգային փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքներն ու հետագա աշխատանքների իրականացման գործընթացում Հանձնաժողովի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։