ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը. դատավոր Էդուարդ Ամալյանի կատարած խախտումը նվազ կարևորության է
26.01.2023

Բարձրագույն դատական խորհուրդը քննելով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը, որոշեց մերժել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Հարկ ենք համարում նշել, որ ըստ Արդարադատության նախարարության միջնորդության՝ Դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, միաժամանակ նշված փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամկետից շուրջ 7 ամիս անց և ուշ է նշանակել նախնական դատական նիստը:
Խորհուրդը գտնում է, որ թեև դատավորի արարքները ձևականորեն պարունակում են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չեն դնում դատավորի համապատասխանությունը իր կարգավիճակին և չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: