background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Հայտարարություն

06.02.2023

image

Հայտարարության սույն տեքստը հաստատված է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի 02.02.2023 թվականի թիվ 12 հրամանով ստեղծված հանձնաժողովի 03.02.2023թ. թիվ 1 որոշմամբ:

Դատական դեպարտամենտում առկա ոչ պիտանի փաստաթղթերն օտարելու նպատակով՝ Երևան քաղաքում տեղակայված առանձնացված ստորաբաժանումներում պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու համար անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանությունը, վերը նշված գործառույթն իրականացնելու համար ունեն նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն եթե ՀՀ օրենսդրությամբ նման պահանջ առկա է, և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց և  տեղում թափոնը կշռելու համար համապատասխան կշեռք):

Հայտերը պետք է ներառեն դիմում՝ մասնակցության վերաբերյալ, միավոր գնի գնային առաջարկ (գինը ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը), անձի պետական գրանցման վկայականի պատճեն և հավաստում՝ ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանության, տեխնիկական միջոցների առկայության, ինչպես նաև՝ նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվության վերաբերյալ, եթե ՀՀ օրենսդրությամբ նման պահանջ առկա է: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով /ծրարի վրա նշելով մասնակցի անուն, հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի համար/:

Հայտերն ընդունվում են պատվիրատուի գրանցամատյանում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով, մասնակցի ստորագրմամբ:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ Դատական դեպարտամենտ (հասցեն՝ Կորյունի 15/1), մինչև 10022023թ՝ ժամը 16:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 13022023թ՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի միավոր գնին առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հայտերը ենթակա են շտկման բացառությամբ՝ գնային առաջարկում գնի փոփոխմա: Հայտերի շտկման համար մասնակցին կտրվաի մեկ աշխատանքային օր, վերջիս ծանուցելուց հետո:

Մասնակիցների կողմից ներկայացված գնային առաջարկների հավասարության դեպքում կկազմակերպվի բանակցություններ: Բանակցությունները կվարվեն միաժամանակ` բոլոր մասնակիցների հետ և հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը:

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  010-511-777, 511-788:

                                   

Էլ. Փոստ՝ datdepmatakararum@mail.ru

Պատվիրատու՝ Դատական դեպարտամենտ

 

 

Կիսվել

ֆայլեր