Վճռաբեկ դատարանը կկարողանա ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով

26.05.2023

image

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկում, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով։

Քննարկվող նախագծով առաջարկվում է որոշ գործերով Վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակում, որը կնպաստի երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, և նաև այդ համատեքստում Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ գործառույթի պատշաճ կիրառումն ապահովելուն:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվելու են հետևյալ հիմնական փոփոխությունները.

1) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական որոշ գործերով վերաքննության իրավունքը` որպես բացառություն նախատեսելով այն դեպքը, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վարչական դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

2) սահմանափակվելու է քաղաքացիական և վարչական պարզ գործերով կայացված դատական ակտերի վերանայման արդյունքում ընդունված ակտերի` վճռաբեկության կարգով բողոքարկումը,

3) սահմանափակվելու է քրեական գործերով վճռաբեկության կարգով հատուկ վերանայումը, ինչպես նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների քննության վերաբերյալ առաջին ատյանի եզրափակիչ դատական ակտերի վերանայման արդjունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայումը,

4) Վճռաբեկ դատարանի պալատներին հնարավորություն է տրվելու դատարանների նախագահների կամ Բարձրագույն դատական խորհրդի դիմումով դատական պրակտիկայի ամփոփման և վերլուծության հիման վրա դատարաններին տրամադրել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ՝ անհրաժեշտության դեպքում դա իրականացնելով պալատների համատեղ նիստերով:

Փոփոխությունները միտված են երկրում միատեսակ դատական պրակտիկայի ձևավորմանն ու իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Արդարադատության նախարարության աջակցությամբ։

 

 

 

Կիսվել

նկարներ