Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների շարքերը կհամալրեն ևս 2 թեկնածուներ

27.11.2023

image

Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվեց, այն հաղթահարեցին երկու մասնակիցներ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում Հարություն Մանուկյանը և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում Կորյուն Գրիգորյանը։

 Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և միջազգային փորձագետների կողմից:

 

Կիսվել