cabinet.armlex.am համակարգում Client Treasury համակարգով վճարելու վերաբերյալ
05.05.2025

Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած 05.05.2025 թվականից «Էլեկտրոնային դատավարություն» համակարգի քաղաքացիական մոդուլը (cabinet.armlex.am) հնարավորություն ունի մշակելու պետական տուրքի այն վճարումները, որոնք կատարվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի (clienttreasury.minfin.am) միջոցով: Այս փոփոխությունը իրականացվել է համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի թիվ ԲԴԽ-107-Ն-40 որոշման, մասնավորապես՝ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթով։ Ըստ նշված որոշման՝ պետական տուրքը համարվում է վճարված, եթե այն կատարվել է Համակարգի միջոցով, և գործը քննող դատարանը կարող է Համակարգի միջոցով հավաստիանալ վճարման կատարված լինելու փաստին։ ClientTreasury համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում համակարգում մուտքագրվում է վճարման հանձնարարականի համարը։ Կից ներկայացնում ենք ClientTreasury համակարգի միջոցով կատարված վճարումների մուտքագրման ուղեցույցը։ Հարցերի կամ հավելյալ պարզաբանումների դեպքում կարող եք դիմել «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ:
Հեռախոս` 094-57-83-73
ֆայլեր